Ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մոսկվիչ»-ը հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես»-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նուբարաշենի խճուղում մոտոցիկլետ է շրջվել
Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 105 հասցեի մոտ անհայտ մակնիշի մոտոցիկլետ է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
