Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին

293.Minister Nalbandian received the French Parliamentarians 27.04.2013Ապրիլի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի

Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսյեին եւ Վալերի Բուայեին:
Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի
խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Վալերի Բուայեին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ուղղված ջանքների համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ֆրանսիացի
պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ
Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման
ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆրանսիական բարձր մակարդակի
առանձնաշնորհյալ հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ
ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդանական
համագործակցությունը որպես երկկողմ կապերը խթանելու կարեւոր միջոց եւ
անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի
գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին
քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային
խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

 

Tags: