Air France-ի չվերթում 270 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել

france-cocaineՎենեսուելայից Ֆրանսիա ժամանած օդանավում որևէ ուղևորի չպատկանող 30 ճամպրուկներում Ֆրանսիայի օդանավակայանի աշխատակիցները 1,3 տոնա կոկաին են հայտնաբերել:

Ճամպրուկները հայտնաբերվել էին սեպտեմբերի 11-ին, սակայն Ֆրանսիայի իշխանությունները այդ մասին հայտնել են շաբաթ օրը:

Կիրակի Վենեսուելայի հանրային կապերի նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները ձերբակալել են դեպքի հետ կապ ունեցող ազգային գվարդիայի երեք անդամների:

Սակայն պարզ չէ, թե նրանք հատկապես երբ են ձերբակալվել:

Ճամպրուկները Փարիզ էին եկել Կարակասից Air France-ի չվերթով և ինքնաթիռի որևէ ուղևորի չէին պատկանում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը շաբաթ օրը տեղեկացրել է, որ մի քանի մարդ տարվել են հարցաքննության:

Վենեսուելայի իշխանությունները ևս հետքննում են դեպքը:

Tags: