Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» երրորդ փուլի մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, զիջեց Հարիկա Դրոնավալիին:
Դանիելյանն անհաջող է խաղում և ունի 1 միավոր:
4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն և Դրոնավալին:
Ահա թե ինչպես ավարտվեցին մյուս պարտիաները:
Լահնո – Կոստենյուկ` 1:0
Ստեֆանովա – Կոներու` 1/2:1/2
Մումինովա – Յու Վենյուն` 1:0
Ժաո Քսյու – Գիրյա` 1:0
Խոտենաշվիլի – Նախբաևա` 1:0
