Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ջախջախեց առաջատար ԲԿՄԱ-ին` 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Նա առաջին անգամ աչքի ընկավ իր նոր թիմի կազմում:
«Սպարտակը» վաստակեց 3 միավոր 20 միավորով հավասարվեց աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին: 20 միավոր է վաստակել նաև «Զենիթը»:
Ահա թե ինչ է ասել խաղից հետո Մովսիսյանն իր հայրենակցի մասին. «Շատ ուրախ եմ, որ ռուսական առաջնությունում նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում: Գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե ես ջերմ շնորհավորեցի նրան: Թե ինչ ասեցի նրան` անկեղծորեն արդեն չեմ հիշում»:
Տեխնիկական արդյունքներ
«Սպարտակ» – ԲԿՄԱ՝ 3:0
Արաս Օզբիլիս, 40, Դմիտրի Կոմբարով, 52, Սերգեյ Պարշավլյուկ, 59
Tags: Արազ Օզբիլիս, սպորտ, ֆուտբոլ
