Կոլումբիայի Գիգանտե քաղաքում զավեշտալի դեպք է գրանցվել, որը կարելի է արձանագրել բժշկական գրականության մեջ: 66-ամյա մի տղամարդ, որի անունը չի հրապարակվում, առանց բժշկի հսկողության վիագրա տեսակի դեղահաբ է կիրառել՝ սեռական ակտիվության բարձրացման համար: Դեղամիջոցի չարաշահման հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
«La Nacion» թերթի հետ զրուցած բժիշկը պատմել է, որ վերոնշյալ դեղահաբի չարաշահման արդյունքում տղամարդու առնանդամը բորբոքվել է և առաջացել է փտախտ: Հիվանդի կյանքը փրկելու համար անմիջապես վիրահատություն է կատարվել՝ հեռացնելով վնասված օրգանը: Դեպքից հետո մասնագետները լրագրողներին հայտնել են, որ սեռական ակտիվության բարձրացման համար նախատեսված դեղահաբերը չի կարելի օգտագործել առանց բժշկի ցուցումների:
Tags: Կոլումբիաց
