Վարորդների տարիքը արգելք չէ: Վիճակագրության համաձայն Բրիտանիայում հարյուր տարեկանից բարձր 191 մարդ վարորդական իրավունք ունի: Երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղուց թոշակի գնացած և դեռ ղեկին նստած վարորդների թիվը գերազանցում է 4 միլիոնը: Այս տվյալները հրապարակում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:
Ըստ Թագավորական ավտոմոբիլային ակումբի տվյալների, Բրիտանիայում ամենատարեց վարորդը 107-ամյա կին է: 70 տարեկանից մեծ և վարորդական իրավունք ունեցող այդպիսի թոշակառուների թիվը 4 միլիոն 18 հազար 900 մարդ է: Բրիտանական օրենքներով, 70 -ից բարձր տարիք ունեցող և մեքենա վարել ցանկացողները պարտավոր են երեք տարին մեկ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը: Այդ ու հանդերձ լրացուցիչ քննություն հանձնել կամ բժշկական հետազոտություն պարտադիր չէ:
“Վարորդները պետք է սթափ գնահատեն իրենց առողջությունը”,-ասում է Թագավորական ավտոմոբիլային ակումբի նախագահը, նշելով, որ ղեկին նստելը վարորդի խղճի վրա է: Այն փաստը, որ շատ տարեցներ ադեկվատ չեն գնահատում իրենց ուժերը և հնարավորությունները, կարծես թե իշխանություններին չի անհանգստացնում:
Ընդ որում իշխանությունները ասում են, որ տարեց բրիտանացիների վարորդական կարողություններին շատ երիտասարդներ կնախանձեն: Rica բարեգործական կազմակերպությունը 70-ից բարձր վարորդների համար պատրաստել է հատուկ ինստրուկցիա`”Անվտանգ վարել ամբողջ կյանքում”:
Tags: Բրիտանիա
