Ապրիլի 25-ին Քանդիլում տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո սահմանափակ թվով լրագրողներ հնրարավորություն են ունեցել հանդիպելու քրդական շարժման առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հետ: Թուրքական «Radikal»-ից այդ հանդիպմանը ներկա է գտնվել Էզգին Բաշարանը:
Քարայըլանը մի շարք կարևոր հրապարակումներ է արել, որոնք մինչ այդ հանրային հնչեղություն չէին ստացել: Նա խոսել է հետ քաշվելու գործընթացի և քրդական շարժման ապագայի մասին՝ անդրադառնալով կարևոր հարցերի: «Երբ ավարտվի զինված պայքարը, քաղաքական պայքար կմղենք: Սակայն այսօր էլ մենք արդեն քաղաքականությամբ ենք զբաղվում: Օրինակ՝ ես KCK–ի նախագահն եմ, սակայն մեզ մոտ ոչ մի զինվորական չկա: Իհարկե, բոլորս էլ զինվորական անցյալ ունենք: Օրինակ՝ իմ օրն ինչպե՞ս է անցնում: Քաղաքական կուսակցությունների հետ եմ հանդիպում, ընդունում եմ Մերձավոր Արևելքի տարբեր տեղերից եկած հյուրերի: Բոլորին հետաքրքրում է, թե հարցի լուծումից հետո մենք ինչով ենք զբաղվելու: Թող լուծում լինի, մեզ համար էլ գործ կգտնվի: Մենք ոչինչ չենք ուզում: Ասենք թե իմ պաշտոնավարման ժամկետը երկարեց, միգուցե ես այլևս չուզենամ նախագահել: Այդ ժամանակ պետք կլինի փոխել նախագահին: Մենք խոսք ենք տվել մեր կյանքը նվիրել այս գործին: Զիված պայքարի ավարտից հետո ինչպես հարկ կլինի, այնպես էլ կշարունակենք մեր ծառայությունը»,-ասել է Մուրադ Քարայըլանը:
Tags: քուրդեր