Բրազիլիայի հյուսիսարևելյան ափին շուրջ 30 հսկա դելֆիններ են իրենց ափ նետել:
Դելֆինները ափ են նետվել կիրակի օրը Արեյա Բրանկայում:
Ռիո Գրանդե դե Նորտեի բնապահպանական հարցերով ոստիկանությունը հրապարակել է լողափին գտնվող մարդկանց լուսանկարները, որոնք փորձում էին օգնել ծանծաղ ջրերում գտնվող կենդանիներին:
O Globo թերթը երկուշաբթի տեղեկացրել է, որ կենդանիներից յոթը սատկել են:
Թերթի տեղեկություններով դեռևս պարզ չէ, թե ինչու են դելֆինները ափ նետվել, սակայն կենսաբանները այժմ հետազոտում են դեպքը:
Ըստ թերթի՝ սա Բրազիլիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ կոլեկտիվ ափ նետման դեպքերից մեկն է:
Tags: Բրազիլիա
