Ինքնաթիռի ուղևորների սրահում հայտնաբերված օձի պատճառով Սիդնեյից Տոկիո թռիչքը չի կայացել

snake-Tokyo- flight in SydneyԻնքնաթիռի թռիչքը հետաձգվել է՝ նրա մեջ հայտնաբերված օձի պատճառով:

Ավիաուղիների տեղեկություններով՝ գիշերը Սիդնեյում 370 ուղևորներով ինքնաթիռի թռիչքը չի կայացել, քանի որ նրանում փոքր սողուն են հայտնաբերել:

Ինքանթիռի անձնակազմը 20սմ երկարություն ունեցող անհայտ տեսակի օձին հայտնաբերել է ուղևորների սրահի դռան մոտ՝ նախքան Սիդնեյի միջազգային օդանավակայանում ուղևորները կբարձրանային ինքնաթիռ Տոկիո թռչելու նպատակով:

Ավստրալիայի ավիաուղիներից հայտնում են, որ ուղևորներին գիշերակացի համար տեղավորել են հյուրանոցներում, իսկ առավոտյան նրանք Սիդնեյից մեկնել են մեկ այլ ինքնաթիռով:

Օձին այժմ վերցրել են հետազոտության նպատակով:

Ավստարլիայի գյուղատնտեսական վարչությունից հայտնում են, որ օձի տեսակը դեռևս չեն պարզել:

Ինքնաթիռը շաբաթ օրը Սինգապուրից ժամանելուց հետո գտնվել էր Սիդնեյի օդանավակայանում:

 

Tags: