Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պատվիրակության անդամները հանդիպելու են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով)նախագահի տեղակալ Օգթայ Ասադովի հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպելու են նաև բարեկամության ադրբեջանաիրանական միջպառլամենտական խմբի անդամների, իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի հետ:
Իրանական պատվիրակությունը Բաքվում կմնա մինչև սեպտեմբերի 25-ը, այնուհետև կմեկնեն Վրաստան:
Tags: ադրբեջան, իրան