Տարերքի զոհերի թիվը Մեքսիկայում հասել է 123-ի

i (2)Մեքսիկայում 123 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետևանքով, 33 մարդ էլ վիրավոր է,հայտարարել է երկրի ՆԳ նախարար Օսորիո Չոնգը:

Փրկարարները տարերքից տուժած շրջաններից տարհանել են 59 հազար մարդու: 39 հազարին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Արտակարգ իրադրություն է հայտարարվել Մեքսիկայի 14 նահանգում:

Տարերքից ամենաշատը տուժել է Հերերո նահանգը: Բնակիչներին սննդամթերք են հասցրել ու 13 տ դեղորայք: Այդ նահանգի տարածքում աշխատում է 5,5 հազար զինծառայող:

Tags: