“Եվրատեսիլ”.նոր կանոններ, նոր մրցակից

130917141324_farid_mammadov_of_azerbaijan_performs_his_song_hold_me__304x171_ap“Եվրատեսիլի” կազմակերպիչները հայտարարել են ժյուրիի ձևավորման կանոնների փոփոխման մասին`  կաշառակերության մեղադրանքների համատեքստում:

Հաջորդ տարվանից մասնակից երկրներից յուրաքանչյուրը ժյուրիի անդամների անունները կհայտնի նախապես` մինչև մրցույթը, թափանցիկություն ապահովելու նպատակով: Առաջին անգամ ժյուրիի գնահատականները կհայտնեն անմիջապես եզրափակչից հետո: Այս փոփոխությունների շարժառիթը այն հայտարարություններն են եղել, որ Ադրբեջանի մասնակցին տրված ձայները գնված էին:

Մինչ այժմ, ժյուրիի առանձին անդամների գնահատականները, որոնցով որոշվում էր այս կամ այն մասնակցին տրվող միավորների 50%-ը, հայտնում էին մինչ եզրափակչի ավարտը:

Բացի այդ, ժյուրիի անդամ միայն երաժշտական արտադրության այն ներկայացուցիչը որը նախորդ 2 մրցույթներին չի մասնակցել:

“Թուրքատեսիլը” որպես մրցակից

Ինչպես “Եվրատեսիլի” տնօրեն Ջոն Օլա Սենդն է հայտնել, որ  ներկայում հետաքննություն է գնում այն տեղեկությունը ստուգելու ուղղությամբ, որ Ադրբեջանը փորձել է  ժյուրիի անդամների ձայները գնել մինչ այս տարվա մրցույթը:

“Մեզ համար կարևոր է, թե ով է դրա հետևում կանգնած: Եթե մենք չարաշահում հայտնաբերենք, որի աղբյուրը մասնակից երկրների հեռուստաընկերություններն են, մենք Երգի եվրոպական մրցույթի կանոններին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք”:

Անցած շաբաթ Խորվաթիան հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել մյուս տարվա մրցույթին` ֆինանսական պատճառով: Խորվաթիան 6-րդ երկիրն է Անդորրայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Մարոկկոյի ու Սլովակիայի կողքին , որ հրաժարվում է 2014-ի “Եվրատեսիլին” մասնակցել: Այդ երկրներից մի քանիսն արդեն մի քանի տարի չեն մասնակցում:

Մինչդեռ, Թուրքիան, որը քննադատել է  այս տարվա “Եվրատեսիլը” ու դժգոհություն հայտնել կանոնների պատճառով, իր սեփական մրցույթն է կազմակերպել:

“Թուրքատեսիլին” կմասնակցի 20 երկրի ու թրքալեզու փոքրամասնությամբ բնակեցված ինքնավար շրջաններ: Նման առաջին մրցույթն անց է կացվելու այս տարվա դեկտեմբերին, թուրքական Էսկիշեհիրում:

“Եվրատեսիլի” հաջորդ մրցույթը տեղի է ունենալու Կոպենհագենում: Իսկ եզրափակիչը մայիսի 10-ին կկայանա:

Tags: