Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական` 9-րդ տուրից հետո կազմվել է այդ երկրի խորհրդանշական հավաքականը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանին ընդգրկել են այդ թիմում:
Խոսակցությունները շատ են, որ Ռուսաստանի քաղաքացի հայ ֆուտբոլիստի ծառայություններից օգտվի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն:
Ցավալի է, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանուր հայտարարի չկարողացավ գալ այդ պաշտպանի հետ, որպեսզի նա կրի մեր երկրի ընտրանու մարզաշապիկը:
Ճշմարտությունն այն է, որ նրա հասցեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անցանկալի արտահայտություններ էր արել, որից հետո մեր թիմում նրա խաղալու հարցը սոսկ տեսական է դարձել:
