Սիրիական ապստամբները գերի են վերցրել կատալոնական «Periodica» թերթի թղթակից Մարկ Մարգինեդասին: Ենթադրվում է, որ 46-ամյա լրագրողին առևանգել են սեպտեմբերի 4-ին Համա քաղաքի մերձակայքում: Այդ օրը լրագրողը վերջին անգամ է կապ հաստատել խմբագրության հետ: Մարգինեդասը, որը բազմիցս լուսաբանել է ռազմական հակամարտությունները աշխարհի տարբեր վայրերում, թուրք-սիրիական սահմանը անցել էր սեպտեմբերի 1-ին ՝ ընդդիմադիր խմբավորումներից մեկի ուղեկցությամբ: Նա մտադիր էր լուսաբանելու Սիրիայի նկատմամբ հնարավոր միջազգային հարձակումը:
Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներից ոչ մեկը առայժմ չի ստանձնել լրագրողի առևանգման պատասխանատվությունը: «Periodica» թերթը գրում է, որ ծայրահեղ իսլամական խմբավորումները համացանցում կոչ են արել «առևանգել արտասահմանցի լրագրողներին»:
Tags: Սիրիա