Կիսաշրջազգեստով թուրք տղաները բողոքում են դպրոցական նոր օրենքի դեմ

antaliaԱնցած շաբաթ լուր տարածվեց, թե Անթալիայի Ղաղի Անադոլու լիցեում աշակերտուհիներին արգելել են կիսաշրջազգեստ կրել: Դպրոցի տնօրեն Հայրի Բահշին պատճառաբանել էր, թե դպրոցներում աղջիկներն ու տղաները օգտվում են նույն աստիճաններից և այս պարագայում աշակերտուհիները չպետք է շրջազգեստ կրեն: «Մեր դպրոցի աշակերտները արդեն մեծ են և որպեսզի աստիճաններով իջնել բարձրանալիս խնդիրներ չծագեն, մենք որոշեցինք սահմանել միանման դպրոցական համազգեստ»,-ասել էր տնօրենը:

Ահա թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Անթալիայի դպրոցների աշակերտները որոշել են բողոքել այս արգելքի դեմ և փողոց են դուրս եկել հետևյալ գրություններով պաստառներով՝ «Եթե կանայք ազատ լինեն, աշխարհի տեղից կշարժվի», «Ո՛չ շրջազգեստի արգելքին», «Կանանց թշնամի Հայրի Բահշի»: Ցուցարար աղջիկներին են միացել նաև տղաները: Ղազի Անադոլու լիցեի 3 աշակերտ որոշել են իրենց բողոքը հետաքրքիր ձևով արտահայտել: Նրանք հագել են աղջիկների կիսաշրջազգեստները և դուրս են եկել փողոց՝ այսպիսով հայտնելով իրենց դժգոհությունը դպրոցական արգելքի դեմ:

 

Tags: