Թուրքիայի անվտանգության ուժերը Դիարբեքիրի վիլայեթի Լիջե շրջանում լայնածավալ օպերացիա են իրականացրել թմրանյութի վաճառքով զբաղվող խմբավորումների դեմ: «Ռադիկալը» հաղորդում է, որ օպերացիային մասնակցել է ոստիկանական 24 ջոկատ, թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից 2 հատուկ բրիգադ, ինչպես նաև 3 ուղղաթիռ: Նշվում է, որ այս շրջանըհամարվում է թմրաբիզնեսի կենտրոններից մեկը, իսկ թմրանյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվում են հիմնականում քրդերը, որոնք սերտորեն համագործակցում են Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ:
