Հյուսիսային Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով 19 մարդ է զոհվել

philippines-floodsԼրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆլիպիններում հորդառատ մուսոնային անձրևներից 19 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ:

Չորս մարդ անհետ կորած են համարվում, բազմաթիվ քաղաքներ ջրի մեջ են հայտնվել:

Ֆիլիպինների լրատվական գործակալությունը, մեջբերելով շրջանային աղետների կառավարման խորհրդին, հայտնում է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է Լուզոն կղզու Զամբալես ափին տեղի ունեցած սողանքի հետևանքով:

Սողանքից զոհվել 16 մարդ, որոնցից 10-ը մինևչև 12 տարեկան երեխաներ:

Իշխանությունների տեղեկություններով՝ սողանքի տակ մանցած տան չորս բանկիչները՝ ներառյալ երեք երեխա, անհետ կորած են համարվում:

Յուրաքանչյուր տարի Ֆիլիպիններում մուսոնային անձրևների հետևանքով ջրհեղեղներ են լինում, որոնց ընթացքում մարդկային զոհեր են գրանցվում:

Աղետների կառավարման խորհրդից հայտնում են, որ երեքշաբթի օրվա դրությամբ Զամբալես, Բատան և երկու այլ նահանգների որոշ հատվածներ գտնվում են 1,2 մետր բարձրությամբ ջրի տակ:

Մուսոնային անձրևների պատճառով ավելի քան 11,000 մարդ է տարհանվել:

 

Tags: