Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Լենդ Ռովեր»-ը բախվել է «Օպել Վեկտրա»-ի
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Օպել»-ը բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 138-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
