Իսպանիայում ձերբակալել են նախորդ ամիս նախադեպը չունեցող կիբեռ-հարձակում իրականացրած մի հոլանդացու: Հարձակման հետևանքով դանդաղել է համացանցի աշխատանքը:
35-ամյա Ս.Կ.-ն ձերբակալվել է Բարսելոնայում:
Նախորդ ամսվա հարձակման թիրախն էր Spamhaus կամավորական խումբը, որը զբաղվում է սպամի ցուցակներ հրապարակելով և անցանկալի էլեկտրոնային նամակները ֆիլտրելով:
Համաձայն Spamhaus-ի՝ հարձակումը իրականացվել է Cyberbunker հոլանդական հոսթինգից:
AFP լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալ Ս.Կ.-ն կիբեռ-հարձակման ժամանակ Cyberbunker-ի խոսնակն էր:
Tags: կիբեռ-հարձակում
