Երկու մանկահասակ չինուհիներ մահացել են լվացքի մեքենայի մեջ

լվացքի մեքենաՉինական ոստիկանությունը հետաքննում է երկու մանկահասակ աղջիկների ցնցող մահը: Նրանց մարմինները գտել են ՉԺՀ արևելքում գտնվող Ցյանսի նահանգի տներից մեկի լվացքի մեքենայի մեջ: Ըստ ոստիկանության, 2-3 տարեկան քույրերը, մնալով առանց հսկողության,  մտել են լվացքի մեքենայի մեջ և ինչոր ձևով միացրել քամելու ծրագիրը:

Синьхуа“գործակալությունը հաղորդում է, որ մայրը այդ պահին խոհանոցում ճաշ էր պատրաստում, իսկ հայրը երաժշտությաւն էր լսում, նրանց մելշկ տարեկան երեխան նույնպես տանն էր: Երբ հայտնաբերել են աղջիկներին, նրանք արդեն մեռած են եղել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք խեղդվել են:

Դեպքը գրավել է  Haierընկերության ուշադրությունը, որը լվացքի մեքենաներ է արտադրում: Ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենց մասնագետները գնացել են դեպքի վայր, որպեսզի օգնեն ոստիկանությանը հետաքննություն կատարելիս:

 

South China Morning Post-ի տվյալների համաձայն, լվացքի մեքենան գտնվել է պատշգամբում , իսկ ողբերգության պահին ծնողները սենյակներում են եղել, այդ պատճառով չեն նկատել լվացքի մեքենայի միանալը: Ավելին, նկատելով երեխաների բացակայությաւնը, նրանք մտածել են, որ աղջիկները փողոց են դուրս եկել: Մայրը վազել է նրանց գտնելու և երբ վերադարձել է , նկատել է լվացքի մեքենայի թարթող լույսերը:Ծնողները ցնցված են եղել, երեխաներին մահացած մեքենայի թմբուկի մեջ հայտնաբերելիս: Տեղի բնակիչներից մեկը, որն օգնել է հորը երեխաներին հանելիս, լրագրողներին  պատմել է, որ շատ արյուն է եղել, իսկ երեխաների մայրը ուշաթափվել է :

 

Ոստիկանությունը ասում է, որ այդ ընտանիքը բարեկեցիկ է և երեխաների հետ լավ հարաբերություններ ունի և  դժվար թե դա կանխամտածված սպանություն է: Իհարկե ըստ իրավապահների `աղջիկների ծնողները ոչ մի տեղ չեն աշխատում:

Երեխաներին թաղել են սեպտեմբերի  22 -ին: Այս պատմությունը չինական ԶԼՄ-ներում մեծ արձագանք է ստացել և բլոգերին  ու համացանցի օգտատերին ապշեցրել է ծնողների անտարբերությունը:  “Երևի փոքրիկները ճչացել են և օգնություն կանչել, ինչպես կարող էին մեծերը չլսել”- հարց է տալիս մեկնաբանողներից մեկը: Մյուս օգտատերերին հետաքրքրում է, թե ինչպես կարող էր լվացքի մեքենան միանալ, քանի որ երեխաների գումարային քաշը գերազանցում է մաքսիմալ բեռնվածությունը: Այսպես թե այնպես այս ողբերգական դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Tags: