Զիմբաբվեում ցիանիդով թունավորումից 81 փիղ է սատկել

African - elephantԶիմբաբվեի իշխանությունները հայտնում են, որ փղոսկրի համար 81 փիղ է սպանվել, երբ որսագողերը ցիանիդով թունավորել են արևմտյան ազգային պարկի ջրհորները:

Կենդանի բնության վարչության աշխատակիցներից մեկի տեղեկություններով՝ ջրհորների մեջ ոսկու արդյունահանման համար օգտագործվող ցիանիդ է լցվել, որի հետևանքով սատկել են այդտեղից ջուր խմող ավելի փոքր կենդանիներ և նրանցով սնվող գիշակեր թռչուններ ու այլ գիշատիչներ:

Պարկում գտնվող փղոսկրի գաղտնարանում ինը որսագող է ձերբակալվել:

Զիմբաբվեի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նորանշանակ բնապահպանության նախարարը խոստացել է խստացնել որսագողերի նկատմամբ կիրառվող պատիժամիջոցները:

 

Tags: