Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.
- Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
- Հանձնաժողովի նախագահին` ապահովել.
1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.
2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.
3) քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:
- Սահմանել, որ.
1) հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.
2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.
3) քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
- Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի 2013 թվականի
սեպտեմբերի 24-ի N 4721-Ա որոշման
Հանձնաժողովի կազմը
| Հանձնաժողովի նախագահ | ||
| Վահե Նիկոյան | Երևանի քաղաքապետի տեղակալ | |
| Հանձնաժողովի նախագահի տեղակալ | ||
| Ալբերտ Գևորգյան | Երևանի քաղաքապետի խորհրդական | |
| Հանձնաժողովի անդամներ | ||
| Նաիրա Նահապետյան | Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և տնտեսական, հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ |
|
| Զավեն Առաքելյան | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ | |
| Հենրիկ Նավասարդյան | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ | |
| Ռուդիկ Թադևոսյան | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ | |
| Համազասպ Գալստյան | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ | |
| Էլբակ Թառփոշյան | «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն | |
| Հարություն Երեմյան | «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն | |
| Դավիթ Մելքոնյան | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի
պետ–վարչության պետի տեղակալ |
|
| Աննա Սաֆարյան | ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խորհրդական | |
| Վազգեն Սաֆարյան | ՀՀ հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ | |
| Արման Չիլինգարյան | ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ | |
| Կորյուն Աթոյան | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր | |
| Դավիթ Հախվերդյան | Հայաստանի պետական տնտեսագիտական համալ-սարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու | |
| Վալերի Հարությունյան | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, շինարարական մեքենա-ների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու | |
| Գագիկ Երիցյան | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու | |
| Սուրեն Չիբուխչյան | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ | |
| Կարապետ Մոսիկյան | Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի դոցենտ | |
| Րաֆֆի Քարամյան | ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ | |
| Արամ Նավասարդյան | «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ | |
| Բաբկեն Պիպոյան | «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ | |
| Շուշանիկ Նախապետյան | «Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ | |
| Արմինե Մկրտչյան | «Աքիլես» ՀԿ –ի իրավաբան | |
| Արմեն Պողոսյան | «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ | |
| Գևորգ Մելքոնյան | «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ | |
| Ալեքսանդր Տեր–Հովակիմյան | Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն | |
| Գևորգ Պողոսյան | Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ | |
| Տիգրան Հովհաննիսյան | «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ | |
| Անահիտ Ասատրյան | Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնա-կառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ճյուղային արհմիության նախագահ | |
| Հրանտ Եղիազարյան | ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ | |
| Հարություն Առաքելյան | ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ | |
| Աշոտ Արշակյան | ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ | |
| Հայկ Մկրտչյան | ||
| Ալբերտ Հովհաննիսյան | ||
| Նարեկ Վարդանյան | ||
Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար Ս.Մակարյան
Tags: Երևանի քաղաքապետ
