Գեզի այգու ցույցերով և նմանատիպ այլ իրադարձություններով հպարտանում եմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ, հաղորդում է թուրքական “Զաման”-ը:
Գյուլը, անդրադառնալով Գեզի այգու իրադարձություններին, նշել է, որ նմանատիպ իրադարձություններ եղել են նաև Վաշինգտոնում, Լոնդոնում և Նյու Յորքում:
“Այս կարգի խնդիրները, նախևառաջ, բնորոշ են ժողովրդավարական և զարգացած երկրներին: Թուրքիայի խնդիրները կապված չեն հանցավորության, գործազրկության, հակաժողովրդավարական գործընթացների, բռնապետության կամ ավտորիտար համակարգի հետ: Մոտ 80 մլն բնակչություն ունեցող երկրում, բնականաբար, կան արմատական խմբավորումներ, որոնք ցույցերի ժամանակ ապօրինի գործողություններ են անում: Եթե դուք կոչ եք անում, որ մենք հանդուրժողական լինենք, այդ դեպքում ի՞նչ կաներ Նյու Յորքը, եթե հարյուրավոր մարդիկ հավաքվեին “5-րդ Ավենյուում”, գիշեր-ցերեկ փողոցի մեջտեղում անիվներ վառեին: Ստամբուլի ոստիկանությունն արել է այն, ինչ պետք է աներ”, – ասել է Գյուլը:
Tags: Աբդուլլահ Գյուլն, գեզի, թուրքիա
