Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից 30 մարդ է զոհվել

pkistan-quakeԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի Պակիստանում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Բալոչիստան նահանգի քարտուղար Ասադ Գիլանին հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ավարան շրջանում և զոհերի թիվը հասնում է 30-ի:

Քարտուղարի տեղեկություններով կան նաև տասնյակ վիրավորներ:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերակների տակ հնարավոր է մարդիկ մնացած լինեն:

Նահանգում փրկարարական արտակարգ դրություն է հայտարարվել՝ բոլոր պաշտոնյաները և բժիշկները աշխատում են մեծ զգոնությամբ:

Ավելի քան 200 զինվորներ են ուղարկվել փրկարարական աշխատանքներին օգնելու համար:

Ցնցումները տևել են երկու րոպե:

Տեղի ոստիկանության սպան հայտնում է, որ ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ օվկիանոսի հատակից 12 մետր բարձրությամբ փոքր ժայռանման կղզի է առաջացել:

Կղզու առաջացումը հաստատել է նաև ազգային սեյսմիկ վերահսկման կենտրոնի գլխավոր մասնագետը՝ տեղեկացնելով, որ նման ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դա զարմանալի չէ:

 

Tags: