Երևանի «Հանրապետական» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկության հանդիպումը: Պատվավաոր ավարը վիճարկեցին Երևանի «Փյունիկը» և Գյումրիի «Շիրակը»: Վերջինս չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր: Հայաստանի գործող չեմպիոնը 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ:
«Շիրակը» նախկինում այդպիսի հաջողության էր հասել 1996-ին, 1999-ին, 2002-ին:
Տեխնիկական արդյունքներ
«Շիրակ» – «Փյունիկ»՝ 2:0
Սերժ Դեբլե, 28, Դիդյե Բորիս Կադիո, 86
Tags: Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթ, սպորտ, ֆուտբոլ