Երեքշաբթի, սեպտեմբերի 24-ին, Լիոնի օդանավակայանում երկշարժիչային Cessna-421օդանավի խորտակումից չորս մարդ է զոհվել: Նրանք բոլորը ինքնաթիռի ուղևորներն էին: Մեքենան ընկել է անմիջապես թռիչքից հետո, հաղորդում է “Интерфакс“-ը: Ողբերգության պատճառով Լիոն-Բրոն օդանավակայանի աշխատանքը ժամանակաորապես դադարեցվել է: Կործանված Cessna-ը ուղևորվում էր Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան- Պրովանս քաղաքը: Այս պահին պարզվում են պատահածի պատճառներն ու հանգամանքները:
