Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան, ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում լրացուցիչ խաղաժամանակում 2:0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Մյունխեն 1860» թիմի նկատմամբ: Մյունխենում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:
Խաղընկերոջը փոխարինած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 105-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը: 2 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը:
«Բորուսիան» դուրս եկավ երրորդ շրջան:
Տեխնիկական արդյունքներ
«Մյունխեն 1860» – «Բորուսիա »Դորտմունդ՝ 0:2
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 105 (11 մ), Հենրիխ Մխիթարյան, 107
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ
