Իրանն ընդունել է Հոլոքոստի փաստը

i (1)Վերջերս ընտրված Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կրկին հաստատել է իր մասին տարածված` “չափավոր” քաղաքական գործչի համարումն ի տարբերություն  իր նախորդի` Մահմուդ Ահմադինեժադի: Այս անգամ Նյու Յորքում արված  հայտարարությունների շնորհիվ, որտեղ Ռոուհանին մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքին:

Մասնավորապես, Ռոոուհանին ընդունել է Հոլոքոստի` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստների կողմից հրեաների զանգվածային ոչնչացման պատմական փաստը: Հոլոքստը նացիստների հանցագործությունն է հրեական ժողովրդի դեմ, ասել է նա ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ:

Հայտարարությունը  հնչել է սենսացիայի նման, քանի որ Մահմուդ Ահմադինեժադը, որ հանդես էր գալիս Իսրայելի հանրապետության դեմ, բազմիցս է այն կարծիքը հայտնել, որ  Հոլոքոստը պատմական առասպել է:

Ավելի վաղ նման Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի սկզբին իր թվիթերում գրել է.”Իրանը երբեք չի հերքել դա: Մարդը, որին համարում էին դա մերժող, հիմա հեռացել է”: Իսկ Ռոուհանին վերջերս իր թվիթերում  Իսրայելին շնորհավորել է հրեական Նոր տարվա կապակցությամբ: Բացի այդ, նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  ամբիոնից հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես բանակցել միջուկային ծրագրի շուրջ ու առաջարկել հրաժարվել միջազգային պատժամիջոցների պրակտիկայից:

 

Tags: