Թուրքիայի Թունջելի շրջանում (Դերսիմ) գարեջրատներում աշխատող մատուցողուհիները մշտապես անախորժությունների պատճառ են դառնում: Օրերս ևս մեկ նման դեպք է տեղի ունեցել շրջանում, ինչից հետո մի շարք աշխատակիցներ գործազուրկ են մնացել: Գարեջրատներից մեկի սեփականատերը 22-ամյա հաճախորդի հետ վեճի է բռնվել՝ ստանալով հրազենային վնասվածքներ: Դեպքի առնչությամբ հարցուցվել է քրեական գործ, իսկ հաստատության տերը գիշերով քաղաքից հեռացրել է 15 աշխատակցուհու, որոնք դարձել էին վիճաբանության պատճառ:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ արդեն 20 տարի է, ինչ քաղաքում աշխատող մատուցողուհիները իսկական գլխացավանք են դարձել իրենց գործատուների համար: Վերջին 10 տարում մատուցողուհիների պատճառով ծագած վեճերի հետևանքով 6 հոգի է մահացել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել:
Tags: Թուրքիայ