Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին ազատազրկում է սպառնում

demirel Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրանք են ներկայացրել 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Դեմիրելի դեմ մեղադրանք է ներկայացվել Էրզրումի քրեական դատարանի կողմից: Նշենք, որ փետրվարի 28-ի գործով արդեն ազատազրկման են ենթարկվել Թուրքիայի մի շարք բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում գեներալներ Չևիք Բիրը, Էրոլ Օզքասնաքը և այլք:

1997 թվականի փետրվարյան հեղաշրջումը Թուրքիայում արդեն 4-րդ ռազմական հեղաշրջումն էր 1960, 1971 և 1980 թվականներից հետո: Այն ստացավ «պոստմոդերնիստական» կամ «թավշյա» հեղաշրջում անվանումը: Արդյունքում գործող կառավարությունը՝ վարչապետ Նեջմեթին Էրբաքանի գլխավորությամբ, հրաժարական տվեց:

Tags: