Դորտմունդի «Բորուսիա» ակումբում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, հաստատել է շրջող այն լուրերը, որ առաջիկայում տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»: «Այդպես է, կարծում եմ հունվարին կկարողանամ տեղափոխվել «Բավարիա»: Այդ ժամանակ էլ պայմանագիր կկնքեմ այդ ակումբի ղեկավարության հետ»,- ասել է Լևանդովսկին:
