Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնեն լրագրողների հետ խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակի» մասին: «Ավելի լավ կլիներ, եթե Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» հայտնված անձինք այցելեն Ադրբեջան, տեղում ծանոթանան տիրող իրավիճակին՝ հասկանալով, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինչ նրբություն ու կարևորություն ունի ադրբեջանցի ժողովրդի համար: Այդ ժամանակ նրանց մոտ ոչ թե միակողմանի, այլ հավասարակշռված տեսակետ կձևավորվի հարցի վերաբերյալ»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Պասկալ Մոնեն մեկնաբանել է նաև այն հարցը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակում», կապված Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ, ընդգրկված են Ֆրանսիայի քաղաքացիներ ևս: «Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Որոշ քաղաքական գործիչներ հրավիրվում են Հայաստան, որտեղից նրանց տանում են Լեռնային Ղարաբաղ: Ես կարծում եմ, որ «սև ցուցակում» հայտնված անձինք նման գործողությունների են դիմել ոչ թե մտադրված կերպով, այլ պարզապես չեն իմացել այդ մասին»,-ասել է Մոնեն:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակում» ընգրկված է 331 մարդ:
Tags: ադրբեջան
