Թուրքիայում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Սահակյանը մրցեց առաջտարներից Ալեքսանդր Իպատովի հետ: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Մեր շախմատիստին անհրաժեշտ էր հաղթել: Մրցանակակիր դառնալու նրա հնարավորություններն նվազեցին: Մնացել է երկու տուր:
Տեր-Սահակյանն ունի 8 միավոր և զբեղեցնում է 7-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 5 միավորով 68-րդն է:
Առաջին երեք տեղերում են` չինացի Յանգ Յուն (9,5), Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Իպատովը (9), Պերուի ներկայացուցիչ Յորգ Քորին (8,5):
Շախմատիստուհիների մրցաշարում Մարիա Գևորգյանը 7 միավորով 14-րդ տեղում է: Առաջատարներն են` ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաշկինան (8,5), ռումինուհի Իրինա Բուլմագան (8), ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը (8):
Տեխնիկական արդյունքներ.11-րդ տուր
Ալեքսանդր Իպատով – Սամվել Տեր-Սահակյան` 1/2:1/2
ՎիկտորԿառնեյրո – Վահե Բաղդասարյան `1/2:1/2
Մարիա Գևորգյան – Աննա Ստյաժկինա` 1:0
Tags: մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնություն, շախմատ, սպորտ