Ադրբեջանի իշխող կուսակցության “Ենի Ազերբայջան” լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով նամակ է ուղարկել՝ “Ազագլըխ” (“Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը) ռադիոյի կողմից Ադրբեջանում անօրինական նախընտրական քարոզչության անցկացման առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Նամակում ասվում է, որ “Ազադլըխ” ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է օտարերկրյա պետությունների կողմից, նախընտրական քարոզչություն է անցկացնում՝ կոպտորեն խախտելով Ընտրական օրենսգքիրը: “Ռադիոն իր ինտերնետային կայքում ստեղծել է “Ընտրություններ-2013 բաժինը”, որում “ճանաչիր թեկնածուին” հղման և հեռարձակվող այլ հաղորդումների մեջ կոպտորեն խախտում է օրենսդրության պահանջները և զբաղվում կոնկրետ թեկնածուի քարոզչությամբ”, -ասվում է նամակում:
Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն, օտարերկրյա պետություններին և իրավաբանական անձանց արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը, և ռադիոյի կայքում նշվում է, որ այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ:
Tags: ադրբեջան
