Օդապարիկի վթարից օվկիանոսում հայտնված պերուացիներից երկուսին դեռ չեն գտել

օդապարիկՊերույում օդապարիկի զբոսաշրջության հետևանքով Խաղաղ օվկիանոս ընկած հինգ կանայք գտնվել են, սակայն երկու տղամարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:

«Փառք Աստծո, մենք գտել են նրանցից հինգին: Մենք շարունակում ենք երկու տղամարդկանց որոնման աշխատանքները և հույս ունենք, որ կգտնենք»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Վիլֆրեդո Պեդրազան:

Կանանց գտել են ծովում: Նրանց օգնության է հասել ուղղաթիռը: Ներկա պահին կանայք գտնվում են հիվանդանոցում:

Պեդրազան խիստ քննադատել է օդապարիկների սեփականատեր Globos Peru-ին հաճախորդներին փրկարար բաճկոններ պարտադրաբար չտրամադրելու համար:

Ընկերությունը նաև քննադատության է արժանացել օդապարիկների մեջ GPS սարքեր չտեղադրելու համար:

Օդապարիկում կային յոթ ուղևորներ՝ վեց պերուացի զբոսաշրջիկներ և մեկ օդաչու: Globos Peru-ի տնօրեն Լուիս Միգել Ֆերնանդեսի նախնական փոխանցմամբ՝ օդապարիները կարող էին լողալ ջրի վրա:

Tags: