Իտալացի վազորդին կարգապահական վարույթ է սպասվում՝ խթանիչի թեստը անցնելու նպատակով կեղծ առնանդամ օգտագործելու համար:
10 կմ երկարությամբ մրցավազքին մասնակցելուց առաջ 27-ամյա Դեվիս Լիսիարդին անալիզի համար նմուշ հանձնելիս օգտագործել էր մաքուր մեզ պարունակող իրականին նմանվող պրոթեզ:
Իտալիայի օդային զինուժի վազորդ Լիսիարդիին կեղծ առնանդամը օգտագործելիս նկատել էին զինվորական որոշ պաշտոնյաներ:
Երկրի օլիմպիական կոմիտեի աշխատակիցներին անմիջապես հայտնել էին դեպքի մասին, և վաղը Հռոմում տեղի կունենան դեպքի վարույթային լսումները՝ վազորդին հնարավոր է երկար ժամանակով արգելեն մասնակցել վազքի մրցումների:
Դեպքի հետաքննությունը սկսվել էր հանգստյան օրերին, երբ նա մասնակցում էր հարավային Իտալիայի Մոլֆետա քաղաքում տեղի ունեցող մրցավազքին:
