Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությանը առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
