Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտնել է, որ նավթի արդյունահանման հարթակ բարձրացած Greenpeace-ի ակտիվիստները պիրատներ չեն, սակայն պաշտպանել է ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներին՝ հայտնելով, որ նրանք չէին կարող իմանալ նրանց ով լինելը:
Խմբի երկու անդամներ ձերբակալվել էին սեպտեմբերի 18-ին, երբ փորձում էին բարձրանալ Հյուսիսային բևեռում գտնվող նավթային հարթակ: Անվտանգության աշխատակիցները հաջորդ օրը վերցրել էին նաև Greenpeace-ի նավը և դրա վրա գտնվող 30 ակտիվիստներին տարել Մուրմանսկ, որտեղ նրանք պիրատության կապակցությամբ հարցաքննություններ են անցնում:
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Պուտինի մեկնաբանությունները բարեհաճ տրամադրություն կստեղծեն ակտիվիստների համար, թե ոչ, սակայն պիրատության մեջ մեղադրվելու դեպքում՝ նրանց 10-15 տարվա ազատազրկում է սպասվում:
Ձերբակալված ակտիվիստները տարբեր 18 երկրների քաղաքացիներ են՝ ներառյալ Ռուսաստանը: Ուստի նրանց երկար ժամանակ ձերբակալված մնալը միջազգային անբարեհաճ ուշադրությունը կսևեռի բողոքի ակցիաների վերաբերյալ Ռուսաստանի խիստ օրենքների վրա:
Greenpeace-ը պնդում է, որ միջազգային օրենքով Ռուսաստանը իրավունք չուներ վերցնել իր նավը և որևէ հիմք չունի իր ակտիվիստներին մեղադրանք ներկայացնելու համար:
