Տրիպոլիում անհայտ մարդիկ առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարԱբդալա ատ-Տանիի որդուն: Առևանգման պատասխանատվությաւնը երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը իր վրա առայժմ չի վերցրել:
Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր 26-ամյա Մուհամեդ ատ-Տանին, կանգնեցվել է Տրպոլիի արևմուտքի Սիրաջ թաղամասում: Նրան տեղափոխել են այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննություն են անց կացնում:
Դիտորդները կարծում են, որ Մուհամեդ ատ-Տանին կարող է զոհ գնալ Լիբիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներից մեկին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Չնայած իշխանությունները ջանքեր են թափում, երկրում իրավիճակը մնաում է լարված : Հաճախ գրոհայինների թիրախ են դառնում պետական մարմինները:
Tags: լիբիա