Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեդիայի խումբը “Ազատություն”, “Ամերկայի ձայն” ռադիոկայանների, BBC-ի ներկայացուցչությունների կողմից “նախընտրական քարոզարշավի խախտման դեպքեր է արձանագրել”, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:
Մեդիա խմբումը, որի կազմում ընդգրկված են ԿԸՀ անդամներ, ինչպես նաև իշխանամետ զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ, սեպտեմբերի 25-ի նիստի ընթացքում սահմանել է, որ նշված ԶԼՄ-ների մի շարք նյութեր “զուտ քարոզչական են եղել”:
Մասնավորապես` “Ազատություն” ռադիոկայանը հրավիրել է նախագահի թեկնածուներ Հաֆիզ Գաջիևին, Զաֆիդ Օրուջային, Հուդրաթ Հասանղուլիևին և Ջամիլ Հասանլիին ու տարածել նրանց հետ հարցազրույցը, ինչը ԿԸՀ-ն գնահատել է որպես խախտում:
Որոշվել է զգուշացում անել ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ թեկնածուներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխող կուսակցության` “Ենի Ազերբայջանի” լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը ԿԸՀ նամակ է ուղարկել՝ “Ազատություն” ռադիոկայանի կողմից անօրինական նախընտրական քարոզչության անցկացման առնչությամբ:
Tags: ադրբեջան
