Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու, ինչպես նաև ԱՄՆ-ի դերը դրանում ընդլայնելու շուրջ: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ գրասենյակում:
“Երբ ես հանդիպեցի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես պետք է ակտիվացնել այդ բանակցությունը: Մենք պայմանավորվել ենք նաև, որ դրա համար ԱՄՆ-ի դերը նույնպես պետք է մեծանա”:
Պաղեստինի ու Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են հուլիսի վերջին` 3-ամյա դադարից հետո:
Tags: Իսրայել-Պաղեստին