Սահակաշվիլին հպարտանում է իր նախագահության հաջողություններով

iՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հպարտանում է այն հաջողություններով, որոնց հասել է երկիրն իր նախագահության օրոք:

“Իմ ծառայության երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին ու, ես հպարտանում եմ այն    հաջողություններով, որոնց հասել է Վրաստանն իմ նախագահության ժամանակ”,-ասել է նա նշելով, որ  դրանցից շատերի համար “մեծ գին է վճարվել փորձի պակասի, ինչպես նաև արտաքին սպառնալիքների պատճառով”:

Սահակաշվիլին կասկած է հայտնել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կլավանան, երբ Վրաստանում նոր ղեկավարություն լինի: Նա  միջազգային ընկերակցությանը կոչ է արել  Ռուսաստանի ու Վրասատանի միջև ստեղծված հարաբերությունների վրա  ազդել:

 

Tags: