Հնդկական Քաշմիր ու Ջամմա նահանգներում ոստիկանական բաժանմունքի ու ռազմաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:
Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կատարվել է այսօր առավոտյան: Գրոհայինները բարձրացել են շենքի տանիք ու այնտեղից ոստիկանների վրա նռնակներ նետել: Զոհվել է 6 ոստիկան ու 2 քաղաքացիական անձ:
Դրանից հետո հանցագործները զինվորականների հագուստով մտել են ռազմաբազա և սպանել 6 զինվորի: Ներկայում ահաբեկիչները շրջապատված են ու մարտ է գնում:
Այսօր Քաշմիրում պաշտպանական սահմաններ չկան. 1947-ին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, Հնդկաստանի ու Պակիստանի բանակներն իրարից բաժանում է միայն վերահսկման գիծը: Սահմանային հակասությունների ընթացքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այդ հակասությունների պատճառը գրեթե միշտ քաշմիրյան հարցն է դառնում:
Tags: ահաբեկում
