Բելուջիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 348-ի: Վերջին տվյալներով, վիրավորվել է 513 մարդ: Փրկարարները շարունակում են կենդանի մարդկանց որոնումն ավերակների տակ: Ավերվել է 20 հազար տուն:
Նահանգի գլխավոր նախարար Աբդուլ Բալոջը մարզում արտակարգ դրություն է հայտարարել: Փրկարարներին օգնության են հասել սահմանապահներն ու զինվորները: Պակիստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տիմո Պակկալը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել փորկարարական օպերացիային:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Արաբական ծովում, պակիստանյան Գվադար նավահանգստին մոտ հզոր երկրաշարժի հետևանքով 100մ երկարությամբ ու 9մ բարձրությամբ կղզի է գոյացել:
