Ջորջ Բուշը` գեյ-հարսանիքի վկա

gayweb25n-01Պահպանողական Ջորջ Բուշ-ավագը վերջերս երևացել է իրեն ոչ հատուկ դեկորացիաներում: Կնոջ` Բարբարայի հետ նա վկա է եղել լեսբուհիների հարսանիքին: Նրանք, իհարկե, չեն պատրաստվել այդ տեղեկությունը հրապարակել, սակայն սկանդալային լուսանկարը հայտնվել է նորապսակների ֆբ-յան էջում:

ԱՄՆ 41-րդ նախագահը կնոջ հետ ներկա է եղել Մեն նահանգի  երկու բնակչուհիների` Բոննի Կլիմենտի ու Հելեն Տորգալսենի հարսանիքին: Նրանք Քեննեբանկ քաղաքի մթերային խանութի համասեփականատերեր են: Ամուսնությունը կնքվել է տեղի քաղաքապետարանում: Որ հարսանիքին ճանաչված մարդիկ են եղել, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նորապսակներից մեկն իր ֆբ-էջում տեղադրել է հարսանիքի լուսանկարները: Դրանցից մեկում Բուշը ստորագրում է ամուսնության վկայականը: Բուշի մամլո քարտուղարը հաստատել է, որ կադրերը սարքովի չեն ու նորապսակների հետ նրանք վաղուց են ծանոթ: Մյուս մանրամասների մասին չի տեղեկացվում, սակայն հայտնի է, որ նախկին քաղաքական գործիչը կալվածք ունի Քեննբանկի մոտ:

Tags: