«Միցուբիշի»-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 75-րդ կմ-ին` Արուճ գյուղի մոտ, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա»-ի վարորդը, ուղևորը և «Օպել Օմեգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին և 4-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Սեբաստիայի փողոցում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
