Ֆրանսիա.ՆԳ նախարարը ցանկանում է արտաքսել գնչուներին

130926000717_vals-cr_304x171_afpՖրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը երկրից գնչուներին արտաքսելու  կոչ է անում: Նրա խոսքով, գնչուները չեն կարող ինտեգրվել Ֆրանսիայում ու, նրանց մեծ մասին պետք է “ուղարկել հետ,սահմանից դուրս”:

Այդ հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկվել Եվրահանձնաժողովի, իրավապաշտպանների ու, կառավարության առնվազն մեկ անդամի կողմից: Amnesty International-ն էլ կոչ է անում դադարեցնել արտաքսումը:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այս տարվա առաջին 6 ամսում ավելի քան 10 հազար մարդ է արտաքսվել գնչուական ժամանակավոր վրանային քաղաքից: Amnesty International-ը կարծում է,. որ նախարարի հայտարարությունը միայն “կարծրատիպերը կամրապնդի ու թշնամանքը կուժեղացնի” մոտ 20 հազար գնչուների նկատմամբ, որոնք Ֆրանսիա են հասել Ռումինիայից, Բուլղարիայից ու նախկին Հարավսլավիաից:

Նախարարի խոսքերը քննադատության են ենթարկվել նաև Ֆրանսիայի տնտեսական առողջացման գծով նախարար Առնո Մենտենբուրի կողմից:  Ինտեգրվելու վերաբերյալ նա հիշեցրել է.”դա ասվել է իտալացիների մասին, իսպանացիների, պորտուգալացիների, արաբների մասին”: Նրա հայտարարությունը քննադատել են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով խորհուրդը, ինչպես նաև գնչուների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Նրանցից մի քանիսը նույնիսկ պատրաստվում են դատարան դիմել` մեղադրելով Վալսին ռասայական ատելություն հրահրելու մեջ:

Վալսն ասում է, որ իր խոսքերի համար ներողություն խնդրելու ոչ մի պատճառ չի տեսնում ու վստահեցնում է, որ “գնչուների ապրելաոճը  ակնհայտ հակասում է ֆրանսիական արժեքներին”: Վալսը տեղի իշխանություններին կոչ է անում պարբերաբար քանդել վրանային քաղաքները, ինչպես նաև, առաջարկել է ավիատոմսեր տրամադրել նրանց` դեպի իրենց ծագման երկիր:

Բացի այդ, Վալսը հանդես է գալիս  շենգենյան գոտի Բուլղարիայի ու Ռումինիայի ընդունվելու դեմ: Ինքը` Վալսը ծնվել ու մանկության մի հատվածն անց է կացրել Բարսելոնայում: Նա ֆրանսիայի քաղաքացիություն է ընդունել 20 տարեկանում:

Tags: