Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն մենասահորդները: Նրանք կվիճարկեն 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Պայքարի ոլորտ կներգրավվի նաև Սլավիկ Հայրապետյանը:
Նա կկատարի «կարճ» ծրագիրը, իսկ շաբաթ օրը հանդես կգա կամավոր ծրագրով:
Սլավիկի մարզիչն է հայրը` Սամվել Հայրապետյանը:
Tags: գեղասահք, Սլավիկ Հայրապետյան, սպորտ
