Մարկ Անթոնին բաժանվել է իր ընկերուհի Քլո Գրինից

m1Ըստ տեղեկությունների՝ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Անթոնին բաժանվել է մի քանի շաբաթ առաջ իր մոտ տեղափոխված ընկերուհուց՝ Քլո Գրինից:

Հինգ երեխայի հայր Մարկը հայտնել է Քլոին իրենց սիրավեպի ավարտի մասին, և 22-ամյա դիզայները, ով ընդամենը երեք տարով է մեծ իր սիրեկանի ավագ երեխայից, իր իրերը հանել է Մայամիի բնակարանից, որտեղ նրանք համատեղ էին բնակվում:

Քլոին, որի հոր՝ Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, առաջին անգամ Լոպեսի նախկին ամուսնու հետ տեսել էին փետրվարին:

Ըստ երևույթին` աղջկա հայրը ընկերական հարաբերություններ ունի Մարկի հետ և նրանց միությանը տվել էր իր համաձայնությունը:

Աղբյուրներից մեկը` The Sun On Sunday-ին, հայտնել է, որ զույգի հարաբերությունները շատ արագ լրջացել են, և աղջկա ծնողները տվել են իրենց համաձայնությունը:

Ըստ երևույթին բաժանվելու  որոշում կայացրել է Մարկը: Այդ առաջարկը այնքան անսպասելի է եղել, որ Քլոն իր ընկերների հետ Մայամիից մեկնել է հանգստանալու, որպեսզի հոգեպես վերականգնվի:

Մարկը Լոպեսի հետ ամուսնացած էր ութ տարի: Նրանք ունեն երկվորյակներ՝ Էմմեն և Մաքսիմիլիանը: Մարկը իր նախկին երկու կանանցից ունի ևս երեք երեխա:

Tags: